Առաջին տեսարան
Քինգս Քրոս կայարան
Կայարանը լի է մարդկանցով. բոլորը գործնական են, ինչ-որ տեղ են շտապում: Խառնաշփոթի մեջ, երկու բեռնված սայլեր , ամեն մեկի վերևում թռչնի վանդակներ են: Սայլերը տանում են երկու տղաներ՝ Ջեյմս և Ալբուս Փոթերները: Նրանց ետևից քայլում է նրանց մայրը՝ Ջինին: Հարրին՝ երեսունյոթ ամյա տղամարդը, իր ուսերին տանում է նրանց դուստր Լիլիին:
Ալբուս- Պապ: Էլի նա:
Հարրի- Ջեյմս հանգստացիր:
Ջեյմս- Ես ընդամենը ասացի, որ նա հնարավոր է «Սլիզերին» ընկնի … Լավ հասկացա,- հոր ջղայն հայացքը տեսնելով ասաց նա:
Ալբուս(մորը)- Ինձ նամակներ կգրեք չէ՞:
Ջինի- Ամեն օր եթե ցանկանաս:
Ալբուս- Ո՛չ, ո՛չ: Ոչ ամեն օր: Ջեյմսը ասում է, որ նամակներ տնից հիմնականում ստանում են ամիսը մեկ անգամ: Ես չեմ ուզում …
Հարրի- Անցած տարի շաբաթական երեք անգամ էինք գրում քո եղբորը:
Ալբուս- Ի՞նչ: Ջե՛յմս
Ալբուսը վրդովված նայում Ջեյմսին: Նա ի պատասխան քմծիծաղում է:
Ջինի- Մի հավատա այն ամենին ինչ նա պատմում է «Հոգվարթսի» մասին: Քո եղբայրը մեծ կատակասեր է:
Ջեյմս- Միգուցե գնա՞նք արդեն:
Ալբուսը նայում է հորը, այնուհետև մորը:
Ջինի- Պարզապես պետք է անցնել 9 և 10 կառամատույցների մեջտեղի պատի միջով:
Լիլի- Այստեղ ամեն ինչ այնքան հիանալի է:
Հարրի- Ամենակարևորը, կանգ չառնես և չվախենաս վթարի ենթարկվել:Եթե նյարդայնանում ես, ավելի լավ է վազքով անցնես:
Ալբուս- Ես պատրաստ եմ:
Հարրին և Լիլին բռնում են Ալբուսի սայլը, իսկ Ջինին Ջեյմսինը, և միասին վազում են դեպի պատնեշը:
Թարգմանություն՝ Անի Սաֆարյան
Շարունակությունը տես այստեղ:
Оставьте комментарий